19-09-2015 11:07

Անկախության սերունդը փորձում է ստեղծել իր բարեկեցությունը. Ա. Բադալյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր խոսելով Հայաստանի Հանրապետության անկախության 24 տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումների և բացթողումների մասին, ասաց. «Անկախության ամենաթանկ գինը տվել են հայերը: Այդ ճանապարհին փակվել է 1000 գործարան, գործազուրկ է դարձել 1,5 միլիոն մարդ և դա արտագաղթի առաջին ալիքի պատճառ է դարձել: Չնայած դրան մենք տարածք չենք կորցրել, ի տարբերություն շատերի, հակառակը՝ ազատագրել ենք և այսօր պաշտպանված ենք արտաքին ոտնձգություններից»: Սոցիոլոգը նկատեց, որ մեր հիմանական նվաճումը պետք է լիներ նոր հայի կազմավորումը, որը պատրաստ է արարել անկախության պայմաններում: Ներկայիս հայի գլխավոր բացթողումներից է ինքնուրույն քայլեր կատարելու, իրավիճակը կանխատեսելու անկարողությունը: Չնայած դրան մենք այսօր պահպանում ենք ներքին կայունությունը, ունենք խոսքի, հավաքների ազատություն: Հոգեբան Աննա Բադալյանը խոսելով նույն թեմայի շուրջ, նկատեց. «Հայի տեսակը ադապտացվող տեսակ է: Անկախության սերունդը ամեն գնով փորձում է ստեղծել իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Իրականում պայմանները գուցե այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, բայց մարդիկ շարունակում են ձգտել և ստեղծել»:

 

Մարինե Բարսեղյան