Բավ է պառակտվել
14-07-2014 10:21

Գերմանիա–Արգենտինա խաղից հետո Արգենտինայում խոշոր անկարգություններ են սկսվել

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո Բուենոս Այրեսի կենտրոնում Արգենտինայի հավաքականի՝ Գերմանիայից կրած պարտության պատճառով խոշոր անկարգություններ են տեղի ունեցել: Անկարգությունների հիմնական ալիքը տեղի է ունեցել «Օբելիքս» հուշարձանի մոտ, որտեղ զայրացած երկրպագուներն սկսել է կոտրել ցանկապատերն ու քարեր նետել հարակից շենքերի վրա։ Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել։ Արդյունքում ավելի քան 30 մարդ ձերբակալվել է, իսկ 20-ը վիրավորվել. նրանց թվում 15 ոստիկաններ են։