Բավ է պառակտվել
15-04-2015 09:31

ANCA-ն կրկին կոչ արեց Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կրկին կոչ արեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը հրյուրամյա տարելիցին: Նրա խոսքով` Ֆրանցիսկոս Պապի պատմական քարոզը հող նախապատրաստեց նրա հմար որպեսզի նախագահ Օբաման ճանաչի այդ սարսափելի հանցագործությունը: Նա նշեց, որ, Անկարայի կողմից «բերանը փակելու» քաղաքականությունը մերժելով, Օբաման վերջ կտա Անկարայի կողմից ճշմարտությունը ծածկելու հանցակցի ամոթալի շրջանին:  Համբարյանի կարծիքով` ԱՄՆ կրկին կկանգնի ճշմարտության կողքին` միևնույն ժամանակ առաջ տանելով ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերը, որոնք հիմնված կլինեն անցյալը ազնվորեն ընդունելու հետևանքով հայ-թուրքական հարաբերությունների լավագույն ապագայի վրա: