Բավ է պառակտվել
03-02-2014 14:53

Հրադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա. Ա. Կասպրշիկ

 Trend գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ասել է, որ հրադադարի խախտման դեպքերն ու հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում գրանցված կորուստները մտահոգիչ են։
«Ցավոք, վերջին շաբաթների ընթացքում իրավիճակն ավելի է սրվել»,-ասել է նա ու ավելացրեց , որ մոնիթորինգի ընթացքում ինքն ականատես է եղել լարվածության աճին։
«Չնայած, որ տեղի հրամանատարները երկու կողմերից էլ երաշխավորել էին, որ մշտադիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի լինի և խումբն անվտանգ կլինի, կրակ բացվեց»,-ասել է նա։
Կասպշիկի խոսքով՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա։
«Մինսկի խմբի համանախագահները Փարիզում երկու կողմերին կոչ էին արել պահպանել հրադադարի համաձայնագրի պայմանները։ Համանախագահները նշել են, որ վերջին իրադարձությունները խոչընդոտում են բանակցություններին և նվազեցնում են խաղաղ կարգավորման հեռանկարը»,-ասել է նա։