Բավ է պառակտվել
22-10-2014 19:14

Շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ավելացնում են լարվածությունը. Կասպշիկ

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են, ինչն ավելացնում է իրավիճակի սրման հավանականությունն ու բարձր պահում լարվածության մակարդակը: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: 
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հուլիս-օգոստոս ամիսների համեմատությամբ նվազել են: 
Կասպշիկը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարությամբ կողմերին կոչ են արել նվազեցնել լարվածությունն ու զերծ մնալ քաղաքացիական բնակչության հանդեպ բռնությունից: 
«Ես և համապատասխան մանդատով թիմը շարունակելու ենք մշտադիտարկում իրականացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է աշխատանքը լարվածության թուլացման ուղղությամբ և օգնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը», -ընդգծել է Կասպշիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցյալ շաբաթ այցելել էին տարածաշրջան՝ հանդիպելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգային առաքելությանը: