17-01-2014 12:07

Անի Զաքարյանը վերնանցումով անցնելիս հիշել է իր ֆիզկուլտուրայի դասերը

՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛  կուսակցության նախագահ Անի Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհություն է հայտնում 3-րդ մասում վերջերս կառուցված վերնանցման մասին: Զաքարյանը դժգոհում է, քանի որ այնտեղով անցնելիս հիշել է իր ֆիզկուլտուրայի դասերը:

՛՛Օրերս որոշեցի փորձարկել 3-րդ մասում վերջերս կառուցված Տարոն Մարգարյանի ,,գլուխգործոցներից,, մեկը: Խոսքը բնակիչների կողմից բողոքի արժանացած և աղմուկ բարձրացրած վերնանցման մասին է: Սկզբում հանգիստ բարձրանում էի և նայում, թե բնակիչների պատուհանների վանդակաճաղերը որքանով են ապահով, սակայն հասնելով անցման մեջտեղի հատվածին, հասկացա, որ ես եմ արդեն ինձ անապահով զգում ,,Ապահով Հայաստանի,, այդ հատվածում. անցումը գետնից բավականին բարձր է և կողքերից բաց, ինչը մեքենաների աղմուկի ներքո շատ մարդկանց մոտ կարող է վախի զգացողություն առաջացնել: Մի քիչ էլ առաջանալով տեսա, որ այդտեղով, բավականին ցածր մակարդակի վրա անցնում են էլեկտրալարերը և ուղիս շարունակելու համար ստիպված էի կռանալ և հիշել ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ կատարվող կքանստումները: Սա իսկապես վերջն էր, այսպիսի ,,Ավելի լավ Երևան, ես դեռ չէի տեսել; Չգիտեի ծիծաղեի, թե ինչ անեի:)))))Այն որ Տարոն Մարգարյանը հեռու է քաղաքապետ լինելուց և չունի քաղաքապետին հատուկ գաղափարներ և շատ հաճախ հասկանում ես, որ այս կամ այն նորարարությունը այլ քաղաքներից արված պատճենահանումներ են, դա բոլորս գիտենք: Բայց գոնե պատճենահանումից հետո մի թույլ տվեք նման զավեշտալի իրավիճակներ;