Բավ է պառակտվել
02-05-2014 14:10

Վայոց ձորում սպա է անհետացել

Անհետացել է Վայոց ձորի մարզի զորմասերից մեկի զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Վերջինիս անհետացման հետ կապված դեռևս որևէ վարկած չկա: Սպան անհետացել է դեռևս երեկվանից և այս պահին որոնողական աշխատանքներ են ընթանում: Նշենք, որ մազը սահմանակից է Ադրբեջանին: