Բավ է պառակտվել
19-09-2013 16:52

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի
բացման արարողությանը: Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին
մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական
հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային պայմաններին, այցելել մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետ. ռեգիստրի, վիզաների, անձնագրային
և ելքի փաստաթղթերի ձևակերպման և այլ բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից
եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները: Ոլորտի պատասխանատուները Հանրապետության Նախագահին զեկուցել են նրա հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ
դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ: ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կտրուկ աճով պայմանավորված ՝ 2012
թվականին անհրաժեշտություն էր առաջացել բարեփոխել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացակարգերը և ենթակառուցվածքները: Դիմումների ավելացող հոսքի պարագայում,
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, 2012 թվականի հուլիսից որոշում կայացվեց առավել հստակեցնել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգերը,
արդիականացնել տեխնիկական միջոցները, ապահովել դիմումների ընթացքի վերաբերյալ դիմումատուների իրազեկվածությունը: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված
աշխատանքների արդյունքները շրջայցի ժամանակ ներկայացվել են Հանրապետության Նախագահին:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ