Բավ է պառակտվել
30-01-2014 13:42

Օլանդը ֆրանսիական ապտակ տվեց Թուրքիային. թուրքագետ

 Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան, անրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտնի երկու հայտարարություններին ասաց. ՙՍա կարելի է համարել ֆրանսիական ապտակ Թուրքիային՚։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիա այցից կար առնվազն երեք ակնկալիք, ըստ դրանցից առաջին՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունները պետք է մեղմվեին, փորձելով զիջումների հասնել Ցեղասպանության հարցում և ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։ Իսկ ահա առնվազն երկուսը տեղի չունեցան։ ՙԹե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար նախկինում։ Ինչ վերաբերում է երրորդ ակնկալիքին, ապա Ֆրանսիայի նախագահը խոսեց երկու երկրների հետ հարաբերությունների լավացման տեսանկյունից»,-նշեց Ա. Իսպիրյանը։

Թուրքագետը կարևորեց նաև Օլանդի այն հայտարարությունը, որ Ցեղասպանության մերժումը կքրեականացվի և, ըստ նրա Օլանդը եզակի նախագահ է, ով հենց Թուրքիայում նախագահի ներկայությամբ ասաց, որ ճանաչելու են քրեականացման օրենքը և անհրաժեշտություն տեսավ, որ Թուրքիան էլ ճանաչի. ՙԸնդ որում՝ ասաց երկու անգամ, մեկն էլ Գալաթասարայի ուսանողների ու պրոֆեսորների հետ հանդիպմանը»,-նշեց նա։ Թուրքագետը չհերքեց, որ դրանով փորձ արվեց նաև սաստել Թուրքիայի հռետորաբանությունը. «Նա իջեցրեց թուրքերի ժխտողականության հռետորաբանությունը, որը վեր էր բարձրացել հատկապես ՄԻԵԴ-ի՝ Փենիչեքի վճռից հետո»,-ասաց փորձագետը։
Ըստ թուրքագետի Գյուլի արձագանքն ընդամենը հուսահատ կոչ էր, քանի որ Գյուլը ոչինչ չուներ ասելու, քան հարցը պատմաբաններին թողնելու առաջարկը։
Իսկ թե ինչ պետք է սպասել առաջիկայում Օլանդի Ադրբեջան այցից, թուրքագետը ասաց. ՙՆմանատիպ կոչի Արցախի հարցի կարգավորման հարցում պետք չէ սպասել. Ֆրանսիայի նախագահը իրեն կդրսևորի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմ և հանդես գալով այս համատեքստում՝ կփորձի պահպանել անկողմնակալությունը, որպես ԵԱՀԿ ֆորմատում խաղաղարար կողմ՚,- եզրափակեց Ա. Իսպիրյանը։