Բավ է պառակտվել
23-04-2014 15:08

Հայոց Ցեղասպանության ընկալման հարցում Թուրքիայում նկատվում են դրական տեղաշարժեր.թուրքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը տեսակետ հայտնեց, ըստ որի Հայոց Ցեղասպանության ընկալման հարցում Թուրքիայում նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր: «Թուրքիայի հարապետության ստեղծումից հետո միայն 2005թ պատռվեց Հայոց ցեղասպանության մասին խոսելու տաբուն: 2005թ-ից Թուրքիայում պաշտոնապես թույլատրվեց համաժողովներում, սրահներում ցանկացած տեսանկյունից խոսել 1915 թ դեպքերի մասին: Սա կարևոր ուղերձ էր թուրք այլախոհ մտավորականությանն ու բնակչությանը»,-ընդգծեց Ա.Իսպիրյանը: Վերջինիս համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության, հայության խնդիրների մասին Թուրքիայում բարձրաձայնելու հարցում բեկումնային նշանակություն ունեցավ նաև Հրանտ Դինքի մահը: «Քուրդ առաջնորդները, տեսնելով Ցեղասպանության հարցում իրականացվող քաղաքականության որոշակի մեղմացում, փորձելով իրենց տարանջատել ոճրագործության հեղինակներից և նրանց հետնորդներից, սկսեցին քննադատել Ցեղասպանությունը, Թուրքիային կոչ անել առերեսվել իրականության հետ: »,- նշեց թուրքագետը: Բանախոսը նաև նշեց, որ Ցեղասպանության ընկալման հարցում էական փոփոխություններ են տեղի ունեցել նաև թուրքական մտավորականության ջրջանում: Այնուհանդերձ, ըստ փորձագետի քանի դեռ կա Ցեղասպանության ժխտման թուրքական պետական քարոզչությունը, ցեղասպանության ընկալման հարցում թուրք հասարակության լայն շրջանակների մոտ որևէ շոշափելի առաջընթաց դժվար է ակնկալել: