Բավ է պառակտվել
21-07-2014 15:36

Մարզերում գրանցվել է անչափահասների թրաֆիքինգի և մարմնավաճառության դեպքեր

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ամփոփելով 2014 թվականի առաջին կիսամյակին անչափահասների հետ կատարված աշխատանքների արդյունքները՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ 20 հոգով նվազել է հանցագործ անչափահասների թիվը, իսկ հանցագործության դեպքերի թիվը նվազել է 32-ով:
Ըստ նրա՝ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը և թմրամիջոցների օգտագործման դեպքերը նույնպես կրճատվել են:

«Անօրինական զենք կրելու դեպքերը 3–ով ավելացել են, կողոպուտի դեպքերն ավելացել են 2 դեպքով: Իսկ առաջին տեղում գողություններն են, երկրորդ տեղում մարմնական վնասվածքներ հասցնելը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է:

Այս տարի Արարատի մարզում արձանագրվել է անչափահասի նկատմամբ աշխատանքային թրաֆիքինգի մեկ դեպք: Կան նաև աղջիկներ, որոնք մարմնավաճառ չեն, բայց շեղված վարքագիծ ունեն:

Մարզերից ավելի շատ անչափահասների հանցագործությունների թվով աչքի են ընկնում Լոռու և Շիրակի մարզերը:

«Սոցիալական վիճակը կապ չունի, միանշանակ դաստիարակությունն է և ծնողի սեփական օրինակը: Շատ ավելի վատ պայմաններում ապրողներ կան, որոնց երբեք չեք տեսնի հանցանք կատարելիս»,-խոսելով հանցագործության պատճառների մասին՝ ասաց նա։

«Մեր պետությունը եզակիներից մեկն է, որը մարդասիրական վերաբերմունք է դրսևորում հանցանք գործած անչափահասների նկատմամբ: Մենք այսօր աշխատում ենք նաև երիտասարդների հետ»,– ավելացրեց նա:

Նելլի Դուրյանը նաև վստահեցրեց, որ ոստիկանության մոտեցումը նույն է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանեն հանցագործություն: