Բավ է պառակտվել
10-05-2014 17:02

«Ով գնա արտասահման կարիերա ու կյանք անի, պիտի գա հայրենիքում թաղվի՞». քաղաքագետ

 «Երբ հայ ժողովրդի ճգնաժամը տեղի ունեցավ Բաքվում՝ սեպտեմբերին, ո՞ւր էին հայ բոլշեւիկները, թող մնային ու կռվեին հանուն Բաքվի հայության, ինչպես դա արեցին Ռոստոմը, Աբրահամ Գյուլխանդարյանը, Համազասպը: Ի դեպ, Համազասպին քառահատեցին հանուն Բաքվի հայության կռվելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն անրադառնալով Անաստաս Միկոյանի արձանի՝ Երևանի կենտրոնում դնելու աժիոտաժին, ու հավելեց, որ այդ գործընթացը խրտվիլակային խաղ է :   «Եթե մեր սիմվոլները Ռոստոմի, Արամ Մանուկյանի ու մյուսների փոխարեն դառնում են միկոյանները, մեր զինվորն էլ ո՞ւմով է ոգևորվելու: Ես զարմանում եմ նաև մեր հայ պատմաբանների լռության վրա: Ախր Միկոյանի հանցանքը նույնիսկ Բաքուն չէ, ՀՀ Առաջին հանրապետությունը կործանելու մեջ է: 1920 թ սեպտեմբերի 1-7-ը կայացած Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում, որտեղ որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, դրանով զբաղված հրեա կոմունիստների,  Էնվեր փաշայի կողքին նստած էր նաև Միկոյանը: Երբ Հայաստանը հռչակվեց «Իմպերիալիզմի սպիտակ շուն», Միկոյանը այդտեղ էր», բարկացած հիշեցրեց բանախոսը: Լևոն Շիրինյանը նաև զարմանում է ու հարցնում. «Ով գնա արտասահման կարիերա անի, ուտի-խմի, ման գա, կյանք անի, պիտի գա հայրենիքում թաղվի՞: Հայաստանը դարձրել են գերզամնոց: Ուղղակի զարմացած եմ՝ այսօր անգամ հայ ազատամարտիկների հավաքական արձան չկա Հայաստանում, մինչդեռ մեր աչքի առաջ են կռվել, դե նման արձան դրեք, ոչ թե հայրենիքը ծախողների»: