Բավ է պառակտվել
29-05-2014 08:00

Անաստաս Միկոյանի արձանն արդեն պատրաստ է

««Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում «Կռազ» մեքենաների կմախքների հարևանությամբ, Երևանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում բացված ձուլարանում:
Անաստաս Միկոյանի արձանի վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող վարպետը, բանվորը և տեխնիկական աշխատանքներին հետեւող քանդակագործը: Մինչ նրանք առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում արձանի վրա, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին Ազգային ժողովում հայտարարում էր. «Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը եւս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»»,- գրում է «168 ժամ» -ը: