Բավ է պառակտվել
06-06-2014 08:39

Եթե կանգեցվի Միկոյանի բութ մատի արձանը, ավագանու թույլտվությունն էլ պետք չլինի՞.Ս.Սաֆարյան

Անաստատս Միկոյանի արձանի տեղադրման հարցը տևական ժամանակ է լուրջ քննարկումների, բանվեճերի ու դժգոհությունների  առիթ է դարձդել: Այս անգամ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր facebook-յան էջում հարց է ուղղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարայնաին: Gisher.news-ն մեջբերում է հարցադրումը. «Քաղաքապետն ասում է Միկոյանի մահարձանը տեղադրելիս հասարակության կարծիքը հարցնելու ու հաշվի առնելու կարիք չկա, քանի որ ընդամենը կիսանդրի է և ոչ ավելին: Կարելի է եզրակացնել, որ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել միայն այն դեպքում երբ որևէ մեկի ոտքից գլուխ արձանն է կանգնեցվում: Այդ նույն տրամաբանությամբ, եթե կանգեցվի Միկոյանի բութ մատի /որը պահել է միջուկային կոճակի վրա՝ չթողնելու համար, որ Խրուշչեվը սեղմի ու իբր կանխել է երրորդ աշխարհամարտը/ արձանը, միգուցե ավագանու թույլտվությունն էլ պետք չլինի, հա՞... մի մատ է էլի... »,-ասվում է գրառման մեջ: Հետևությունները թողնում ենք Ձեզ: