21-10-2014 12:46

Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ.քաղտեխնոլոգ

Այսօր հրավիրված ամուլի ասուլիսի ընթացքւմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անրադառնալով հասրակություն-իշխանություններ հարաբերություններին նշեց. «Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ »,-ասաց նա և հավելեց. «Շանթի տասնհինգ տարեկան տղային դատել չորս տարով նրա համար, որ պաշտպանել է հորը... ինչպե՞ս է նա տասնութ տարեկանում գնալու՝ հայրենիք պաշտպանելու: Անարդարության ֆոնի վրա է, որ հասարակությունն ունի խնդիր իշխանությունների հետ, և համարում եմ իշխանության քայլերը ոչ ադեկվատ»: Խոսելով հոկտեմբերի 10–ին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ այն մարդիկ, որ բերվել էին հրապարակ, նույն էներգետիկան չունեին, ինչ 2008 թվականի հանրահավաքի մասնակիցները: Անրադառնալով
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական առաջադրմանը որպես ՀՀ նախագահի թեկնածու, Կարեն Քոչարյանն ասաց. «Խոսել առաջադրումների մասին ընտրություններից չորս տարի առաջ՝ ես համարում են անլուրջ, ամեն ինչ «եթե»-ներով է խոսվում: Այսօր քաղաքականության մեջ ես երկու խնդիր եմ տեսնում՝ մարդկանց սոցիալական վիճակը և արդարության պակասը, այս երկու հարցի շուրջ այսօր գրեթե ոչ մեկ չի խոսում: Ես համոզված եմ, որ հասարակության 99 տոկոսը չգիտի՝ մենք ունե՞նք Սահմանադրություն, ի՞նչ է այն, ի՞նչ փոփոխություններ են նախատեսված, ժողովրդին հետաքրքրում է իր սոցիալական վիճակը»,-ասաց նա և նշեց, որ իշխանափոխության ներուժ չի տեսնում: