Բավ է պառակտվել
30-07-2014 14:40

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին շրջանավարտների ստացած բնակարանների
ահավոր պայմանների մասին։

Հարցումը՝ ստորև:

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ
նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին
շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու
ահավոր պայմանների մասին «Գետո մանկատան սաների համար 29.07.2014»,
Մեկ ամիս `առանց ջրի,
«Մեզ էլ մեջը սեփականաշնորհել են»։

Իհարկե այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան
զեկույցում, բայց դրանից ոչինչ ի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի
բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու
ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև, միջազգային վարկային գումարները,
կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում:
Այսինքն՝ որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար:
Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց
վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և
Ձեր ընտրողները:

Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ
միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար:

Շնորհակալություն համագործակցության համար: