Բավ է պառակտվել
29-01-2014 13:47

ՙԿառավարությունը Նախագահին վստահեցրել է, որ պարտադիր կուտակայինը շատ շահեկան համակարգ է, մինչդեռ ...՚ Ա. Բախշյան

 Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը անրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները ժամանակավորապես կասեցնելուն ասաց.ՙ ՍԴ-ն ստիպված էր ինչ-որ վճիռ կայացնել, ուստի ընդամենը երկու ամսով կասեցրեց օրենքի որոշ դրույթների կիրարկումը՚: Ըստ Տիկին Բախշյանի, Կառավարությունն արդեն լուրջ հաշվարկ ունի այդ գումարների հեռանկարների հետ, նկատի ունի, որ այդպիսի գումարներ լինելու են, հենց դա նրան հուշում է ասել, որ ՍԴ-ն դժվար թե հակասահմանադրական ճանաչի։ Դա նշանակում է, որ ինքը Կառավարության ոտքի տակի հողն է տանում:
ՙԿառավարությունը Նախագահին վստահեցրել է, որ պարտադիր կուտակայինը շատ շահեկան համակարգ է, մինչդեռ Նախագահի ընտանիքի և Կառավարության ոչ մի անդամ օրենքի կամավոր մասով մուծում չի արել մինչ այժմ՚, -նշեց Ա. Բախշյանն ու շարունակեց, ասելով, թե իրենք այդ կամավոր մասին տեր չեղան, հետևաբար իրենք էլ չունեն վստահություն, որ այդ գումարները հետ կստանան:
Անահիտ Բախշյանի համոզմամբ՝ կուտակայինի գործարկմամբ «ատկատը» դառնում է տնտեսության հիմք:

Իսկ հասարկության լայն շերտերի լռությունն այս հարցի վերաբերյալ, ՙԺառանգության՚ ներկայացուցիչը մեկնաբանեց. ՙԱռաջին հերթին, բացի այն խմբից, որոնք դեմ առ դեմ պայքարում են, մնացածներն իրենք իրենց չեն հավատում, որովհետև ամեն մեկն իր ներսում հիշում է, թե ընտրությունը ոնց է արել, և միգուցե խիղճը տանջում է, միգուցե գումար է վերցրել ընտրության համար... Վստահությունը զրո է, հասարակությունն ինքն իրեն էլ չի հավատում, տեսնում է՝ ով խոսել է, հայտնվել է բանտում: Վախեցնելու այս ձեռագիրը, իհարկե, արդեն սպառել է իրեն, որովհետև բավարար չէ, որ լռեցնեն մարդկանց, բայց մարդիկ էլ արդեն հոգնել են»: