Բավ է պառակտվել
10-07-2014 12:06

Խնդրում եմ հետևեք ձեր թիմի կրթությանը. Ա.Բախշյանը ներառական դպրոցների տնօրեններին

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել` դիմելով ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններին. «Ներառական դպրոցների հարգելի տնօրեններ, խնդրում եմ հետևեք ձեր բազմամասնագիտական թիմի կրթությանը հետևյալ տեսակետից: Նրանք, ովքեր տարիներ առաջ ավարտել են մանկավարժականի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը, կարիք ունեն նույնիսկ իրենց բառապաշարը փոխելու և գիտելիքները թարմացնելու: Նրանց խորհուրդ տվեք անցնել այսօրվա մանկավարժականի ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ֆակուլտետի մագիստրական աստիճանը:

Նաև հիշեցնեմ, որ 2018 թ-ից հետո դպրոցների մանկավարժական աշխատող համարվող բոլոր անձանցից պահանջվելու է բարձրագույն մագիստրական կրթություն, հետևաբար,այսօրվանից խորհուրդ տվեք ձեր դպրոցների բակալավրիատի աստիճան ունեցող մանկավարժական աշխատողներին ստանալ մագիստրական կրթություն»: