Բավ է պառակտվել
07-05-2014 15:24

Ամուսնությունների թիվը 3,3 տոկոսով աճել է. ԱՎԾ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մշտական բնակության թիվը կազմել է 3.12. 900:
«Նախորդ տարվա համեմատ, առաջին եռամսյակի կտրվածքով, մշտական բնակության թվաքանակն այս տարի նվազել է 15 հազարով, իսկ տարեկզբի համեմատությամբ՝ 4.5 հազարով»,-ավելացրեց նա: Բանախոսի խոսքով՝ յուրքանչյուր հազար բնակչի հաշվով ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է 13.3 պրոմիլ: Ինչ վերաբերում է մահացածների թվի ցուցանիշին, ապա այս տարի այն ևս աճել է՝ 7,7 տոկոս: «Մահացողների բացարձակ ցուցանիշը կազմել է 8098, մինչդեռ նախորդ տարի գրանցվել է 7026 մահվան դեպք: Արդյունքում բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 1691 մարդ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 10 տոկսով»,-նշեց Կարինե Կոյումջյանը:
Խոսեկով գրանցված ամուսնությունների մասին, բանախոսը նշեց, որ այստեղ նույնպես որոշակի աճ է գրանցվել. «Աճը կազմել է 3.3 տոկոսով: Առաջին եռամսյակի կտրվածքով ամուսնություների թիվն աճել է 4744-ի, նախորդ տարվա 4591-ի փոխարեն: Բայց սրան զուգահեռ՝ աճել է նաև ամուսնալուծությունների թիվը: Գրանցվել է 1210 ամունալուծության դեպք՝ առաջին եռամսյակի կտրվածքով: Այդ աճը կազմել է 34.9 պրոմիլ, մինչդեռ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է 897»-, եզրափակեց ԱՎԾ մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետը: