Բավ է պառակտվել
02-05-2014 12:51

Ամուսնալուծության դեպքերի թիվն աճել է 34.9%-ով. ԱՎԾ

2014թ. հունվար-մարտին գրանցված ամուսնությունների դեպքերը 2013թ. հունվար-մարտի համեմատ աճել են 3.3%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերը` 34.9%-ով, տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:
Հանրապետությունում 2014թ. հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 255 դեպք` 2013թ. հունվար-մարտին արձանագրված 195 դեպքի համեմատ: