Բավ է պառակտվել
23-10-2014 13:52

Վանաձորում տղամարդը դանակով հարվածել է կնոջ կրծքավանդակին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 39-ամյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Gisher.news-ն  ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հակոբյանը Վանաձոր քաղաքում գտնվող իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ իր ձեռքում գտնվող խոհանոցային դանակը նետել է նրա ուղղությամբ, ինչը սուր ծայրով դիպել է Ա. Մարկոսյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսին եւ շեշտակի հասցված ուժգին հարվածային ուժի ներգործության հետեւանքով նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հակոբյանին 2014 թվականի հոկտեմբերի 22 -ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է։