Բավ է պառակտվել
10-11-2014 07:41

Մոսկվայում ամուսինները կտրել են անտուն շան կոկորդը

Մոսկվայում Երիտասարդ զույգը Մոսկվայում դանակով կտրել է թափառական շան կոկորդը և դեն նետել կենդանուն, գրում է ridus.ru-ն: Ըստ աղբյուրի՝ առնետները կրծել են Եկատերինա Կ.-ի և Սերգեյ Մ.-ի ավտոմեքենայի հոսանքալարերը: Վերջինները, սակայն, եզրակացրել են, որ մեղավորը Չերնիշ անունով շունն է: Ամուսինները որոշել են սպանել կենդանուն՝ վրեժ լուծելու համար: Վիրավոր շան ոռնոցը գրավել է ավտոկայանատեղիի աշխատակիցների ուշադրությունը: Նրանք մշակել են կենդանու պարանոցի վերքը և նրան տեղափոխել անասնաբույժի մոտ: Շենքի բնակիչները շան բուժման համար 60 հազար ռուբլի են հավաքել:
Շանը սպանելու փորձ կատարած ամուսիններն իրենց արարքի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս: Տեղի բնակիչները մտադիր են անհաջողակ սպանողներին պատասխանատվության կանչել: Ներկայում ստուգում է կատարվում, որի արդյունքներով կարող է քրեական գործ հարուցվել: