Բավ է պառակտվել
22-08-2014 13:07

Այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ.ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս տարի Սևանա լճում ջրահեղձ է եղել 4 մարդ, իսկ նախորդ տարի՝ 5 մարդ: «Սևանում հանգստացողներին հորդորում եմ ջուրը չմտնել ոչ սթափ վիճակում և չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո, չցատկել ջրային տրանսպորտից»,-նշեց բանախոսը: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի՝
այս տարի խեղդվածներից մեկը ջրում սրտի կաթված է ստացել, մյուսը՝ ցատկել է մոտորանավակի վրայից ու չի կարողացել դուրս գալ ջրից, երրորդը՝ չվերահսկվող տարածքում երկու մետր խորության վրա է խեղդվել և այլն: «Եթե նախորդ տարի մեր փրկարար ջոկատի ուժերով փրկվել է 22 մարդ, ապա այս տարի՝ 23: Խորհուրդ եմ տալիս բոլորին լողալ հանրային տարածքներում, որտեղ շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ փրկարարները»,- ասաց նա: Բանախոսը նաև հավելեց, որ
ԱԻՆ փրկարարների թիվը Սևանում 38-ն է: Հարցին, թե հնարավոր չէ ամբողջ Սևանի տարածն ապահովել փրկարարներով, որպեսզի ջրահեղձումը բացառվի, բացատրեց, որ ԱԻՆ-ը դեռևս չի կարող այդքան մեծ քանակությամբ աշխատողներ ուղարկել Սևան: