Բավ է պառակտվել
05-08-2014 10:13

Օբաման կոչ է արել իր ծննդյան տարեդարձը բացիկներով շնորհավորել

53-րդ տարեդարձը նշող Բարաք Օբաման կոչ է արել աշխարհին՝ շնորհավորական բացիկներն ուղարկել իր Twitter-յան էջին, որը հնարավոր է իրականացնել՝ ստորագրելով էլեկտրոնային բացիկը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Այսպիսի շնորհավորանքների գաղափարը պատկանում է Organising for Action հասարակական բարեգործական կազմակերպությանը, որի անդամներն, ըստ աղբյուրի հաղորդած տվյալների, շատ մտահոգված էին այն հարցի շուրջ, որ ԱՄՆ նախագահն իր համար այդ առանձնահատուկ օրը «չի ստանա այն ողջ սերն ու երախտագիտությունը, որին նա արժանի է»:

Այդ իսկ պատճառով անցյալ շաբաթվանից ընկերությունը Օբամայի առաջիկա ծննդյան օրը հիշեցնող գրառումներ է արել թվիթերում: