Բավ է պառակտվել
24-04-2014 14:40

ԱՄՆ նախագահ Օբաման չի օգտագործի Ցեղասպանություն բառը. Լ. Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Սարյանի պուրակից Ծիծեռնակաբերդ սգո երթից առաջ լրագրողների հետ զույցում նշեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը պատահական չէ եւ պետք է դիտարկել հայ-թուրքական վերսկսվող հարաբերությունների համատեքստում։ Gisher.news-ի թղթակիցը հայտնում է, որ նա նշել է, թե ակնհայտ է, որ տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների ռեւերանս։
՛՛Ես կարծում եմ, որ նորից սկսվել են հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություննները՛՛,- ասել է Զուրաբյանը և հավելել, որ նոր գործընթացի նախաձեռնող եւ հիմնական միջնորդն ԱՄՆ-ն է։

Անդրադառնալով Թուրիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի՝ ապրիլի 23-ի ուղերձին՝ ՀԱԿ անդամը նշեց, որ Թուրքիան կարողանում է նման հայտարարություններով մեղմել միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելու վրա ճնշումը։

՛՛Ոչ ոք թող միամիտ չլինի եւ կարծի, որ դրանք պատահական հայտարարություններ են։ Ոչ միայն Էրդողանը ցավակցություն հայտնեց, այլեւ Սերժ Սարգսյանը պատասխանեց եւ շնորհակալութուն հայտնեց ցավակցության համար՛՛,- ասաց Զուրաբյանը։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի սպասումներին՝ Զուրաբյանն ասաց, որ չի ուզում կանխագուշակել, սակայն չի կարծում է, որ ԱՄՆ նախագահը չի օգտագործի Ցեղասպանություն բառը, քանի որ Թուրքիան նրա կարեւոր ռազմավարական դաշնակիցն է։