Բավ է պառակտվել
08-11-2014 08:01

Հայաստանցին ԱՄՆ-ում ձերբակալվել է կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու փորձի համար

Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգից Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է և մեղադրվել Իլինոյս նահանգի Շելբիվիլի քարտուղարության գրասենյակում անձը հաստատող կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու փորձի համար, փոխանցում է «Herald & Review» պարբերականը: Դատախազ Ջինա Վորդենհեյդեն տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքացի Միքայել Սիմոնյանը Իլինոյսում վարորդական իրավունք ստանալու համար դիմում ներկայացնելիս Հարավային Դակոտա նահանգի Քիսթոն քաղաքի հասցե է մատնանշել:
«Նա կոմունալ ծառայությունների համար կեղծ անուններով երկու հաշիվ է օգտագործել՝ փորձելով Իլինոյսում վարորդական վկայական ստանալ: Նա նաև ԱՄՆ պետքարտուղարությունից ներգաղթի թույլտվություն է ներկայացրել, որը նույնպես կեղծ է եղել»,- ասել է դատախազը:
Անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար որպես պատիժ սահմանված է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում և 25 հազար դոլարի չափով տուգանք: