Բավ է պառակտվել
12-09-2014 08:03

ԱՄՆ-ը և Կանադան չեղյալ են հայտարարել ՌԴ-ի հետ համատեղ զորավարժանքները

Նախօրեին Fairbanks Daily News-Miner թերթը՝ հղում անելով Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդային-տիեզերական պաշտպանության միավորված հրամանատարության (NORD) ներկայացուցչին, գրել է, որ ԱՄՆ-ի ու Կանադայի իշխանությունները չեղյալ են հայտարարել ՌԴ-ի հետ համատեղ զորավարժանքները, որոնք այս աշնանը պետք է կայանային Ալյասկայի առափնյային: Vigilant Eagle («Զգոն արծիվ») ռազմաօդային ուժերի զորավարժությունները 2007 թվականից տարածաշրջանում անցկացվում էին օգոստոսին կամ սեպտեմբերին։ NORAD-ի ներկայացուցիչ Չարլզ Մարշը պարբերականին հայտնել է, որ, առնվազն, 2014 -ի վարժանքները չեն անցկացվելու Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Նրա խոսքերով՝ նման որոշում են կայացրել Պենտագոնի ղեկավարությունը և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։