20-08-2014 16:07

ՀՀ-ում ԱՄՆ-դեսպանը հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն հանդիպել է Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ` քննության առնելով Իրաքի եզդիների ներկայիս դրությունը և Միացյալ Նահանգների գործողություններն այնտեղ: News.gisher.ru-ին այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։
Դեսպան Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ կառավարության շարունակական մարդասիրական ջանքերը՝ մեղմելու Իրաքի եզդիների ծանր դրությունը և նրանց բարօրությունն ապահովելու հանձնառությունը: