Բավ է պառակտվել
28-10-2014 07:44

Երևանում 69-ամյա ամուսինը սպանել է կնոջը

Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` ժամը 18:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 7 ենթակայանի բուժբրիգադը քաղաքացու ուշաթափության կանչով մեկնել է Հարավ- արևմտյան Ա-3 թաղամասի 13-րդ շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի: 
Դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին: Օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբերել է թոշակառու` 62-ամյա ՄելանիաՊողոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` կինը մահացել է դանակի մի քանի հարվածներից, որոնք ստացել է մարմնի տարբեր մասերում: