Բավ է պառակտվել
01-05-2014 18:03

Սպիտակ Տան Հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրելու որոշումը ողջունում է ԱՀՀ-ն

Ամերիկայի հայկական համագումարի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունել է Սպիտակ Տան՝ աշնանը Հայ որբերի գորգը հանրային ցուցադրման տրամադրելու որոշումը: «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը, տեղեկանալով Սպիտակ տան որոշման մասին, նշել է, որ հավատում է ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում է կայացրել: «Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, որն օգնում է ապահովել այս հանձնառությունը»,- ասել է Դերանյանը: «Ամերիկայի` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին:
Հիշեցնենք, որ գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920-ականներին և պաշտոնապես ներկայացվել Սպիտակ տանը 1925-ին: Այն փոխանցվել է Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտիքի նշան Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար: