Բավ է պառակտվել
27-05-2016 09:04

Ամերիկյան գեներալը Երևանում քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ (Բեն) Հոդջեսի և ԱՄՆ Կանզաս նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկը հայտնել է, որ գեներալ-լեյտենանտ Հոդջեսի և Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները դեսպանի և պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ Հայաստան են ժամանել, որպեսզի Հայաստանի պաշտպանության նախարարության գործընկերների հետ քննարկեն ոչ միայն զինվորականների միջև առկա հարաբերությունները, այլև դրանց ընդլայնման հեռանկարները։

«Մեր համագործակցությունը պլանային բնույթ է կրում, հանդիպումներն անցկացվում են ամեն տարի։ Համագործակցության շրջանակում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Հայաստանը համագործակցում է ոչ միայն ԱՄՆ-ի հետ, այլև մյուս երկրների հետ առկա կառույցների` ՀԱՊԿ, ՆԱՏՕ շրջանակում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով», — ասաց Օհանյանը։