Բավ է պառակտվել
20-03-2014 12:56

Ազգային արխիվի տնօրեն. «Ստեղծվելու է Հայոց ցեղասպանության զոհերի անունների, բնակավայրերի շտեմարան»

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանհանդիպելով լրագրողների հետ ասաց. «Հայաստանի Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպելու է ժամանակավոր ցուցահանդես: Մեզ մոտ ներկայացվելու են փաստաթղթեր բնագրերի տեսքով, լուսանկարներ, իրեր: Բանախոսի խոսքով՝ Ազգային արխիվը փորձելու է, թեև ուժացած, բայց ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների, բնակավայրերի շտեմարան: «Այդտեղ ներառված կլինի 200-300 հազար անուն: Իհարկե, զոհերի թիվը միլիոնից անցնում է, սակայն քանակը կարևոր չէ: Ժամանակ է անցել, և եթե մենք այս աշխատանքներն ավելի վաղ սկսեինք իրականացնել, այդ անուններն ավելի շատ կլինեին, ինչպես հրաները դա արեցին: Հիմա մենք կարող ենք հավաքել միայն այն անունները, որոնց մասին հիշատակված են փաստաթղթերում, գրքերում»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը: