31-12-2013 09:58

Ի՞նչ տեսքով դիմավորենք Կապույտ փայտե ձիու տարին

Հայ կանայք ամանորյա պատրաստությունների, գնումների, խոհանոցի արանքում գրեթե միշտ մոռանում են ամենակարևորներից մեկի՝ գեղեցիկ և տոնական տեսք ունենալու մասին: news.gisher.ru-ն լավ իմանալով մեր կանանաց սովորությունը կփորձի մի քանի դյուրին խորհուրդներ տալ Նոր տարին հնարավորինս հմայիչ ու տոնական տեսքով դիմավորելու համար: Այսպիսով. ձին սիրում է բնական կտորներ՝ մետաքս բամբակ, բուրդ, հետևաբար ցանկալի է Նոր տարին դիմավորել հենց այս կտորներից կարված հագուստներով, նախընտրելի են ձիու գույնին համապատասխան՝ սևը, դարչնագույնը, կրեմագույնն ու սպիտակը: Ըստ աստղագետների, խորհուրդ չի տրվում նաև նեղ, իրանը կիպ գրկող զգեստներ, չէ՞ որ ձին շարժում և ազատություն է սիրում: Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա դրանք պետք է լինեն կրունկներով: Հերթը հասավ զարդերին, դրանց ընտրության ժամանակ հաշվի առեք, որ ձիու պաշտպանը փայտն է, ուստի վատ չէր լինի փայտե զարդ կրեիք: Ամբողջական տեսքի համար պակասում է սանրվածքը:Այս տարի կարող եք հանգիստ լինել, ձին ճոխություն չի սիրում, կարող եք ձիու նման պոչ կապել կամ ուղղակի ալիքաձև սանրել: Չենք անտեսում նաև տղամարդկանցու ասում, որ տոնական տեսք ունենալը պարտադիր է նաև Ձեզ: Ցանկալի է կապույտի բոլոր երանգներով հագուստները: Գեղեցիկ ու տոնական տեսքն ապահավված է, մնում է բարձ տրամադրությունն ու լավատեսությունը: Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ 2014թ կապույտ փայտե ձիու տարին է: Լավ հիշեք, առաջնային չէ,թե ինչ կենդանակերպի նշանի տարի է, կարևոր է ամբողջ տարին մարդավայել կերպով ապրելը: