31-12-2013 09:48

Ամանորի գիշերը եկեղեցիներում

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը հաղորդում է, որ Ամանորի գիշերը բոլոր եկեղեցիները բաց են լինելու. «Ի լուր ժողովրդի՝ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս. թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին Ս. Պատարագ կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: Պատարագիչ՝ Տ. Հայկազուն քհն. Մկրտչյան: Հավարտ Ս. Պատարագի ժամը 24:00-ին կկատարվի Հայրապետական մաղթանք, հընթացս որի եկեղեցում գումարված հավատացյալ հոտին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Բարձրաշնորհ Տ. Նավասարդ Արքեպս. Կճոյանը կփոխանցի իր ամանորյա բարեմաղթանքները և օրհնությունը: Ուղիղ կեսգիշերին՝ ժամը 24:00-ին, Ս. Պատարագ կմատուցվի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում: Պատարագիչ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան: Ժամը 24:30-ին` Ս. Պատարագ կմատուցվի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում: Պատարագիչ`Տ. Խորեն քհն. Մարուքյան: Ամանորի շեմին հավատացյալներին սիրով հրավիրում ենք աղոթակից և մասնակից լինելու արարողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: