Բավ է պառակտվել
10-06-2016 16:21

Ամալ Քլունին պաշտպանելու է եզդիների ցեղասպանության զոհերի շահերը

Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ իրավաբան Ամալ Քլունին ներկայացնելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եզդիների ցեղասպանության զոհերի շահերը:

ԻՊ գրոհայինները Իրաքի հյուսիսի քաղաքները գրավելուց հետո զանգվածային կոտորածներ են իրականացրել: Նաեւ կանանց սեռական ստրկության տարել:

«Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունն ու Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել է Իրաքում «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ ցեղասպանությունը: Ինչպե՞ս է պատահել, որ մարդկությանը հայտնի ամենալուրջ հանցագործությունները կատարվում են մեր աչքի առաջ, բայց չեն դատապարտվում Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասել է Քլունին:

Քլունիի պաշտպանյալներից է մի կին՝ Նադիա Մուրադ անունով, որը 2014-ի նոյեմբերին հաջողացրել է փախնել երեք ամսվա կտտանքներից հետո: Հիմա Մուրադը հայտնի ակտիվիստ է, նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

2015-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է կոչել ԻՊ բռնությունը իրաքցի եզդիների նկատմամբ: