Բավ է պառակտվել
16-03-2016 12:51

Ես հայ չեմ, բայց չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի. Ամալ Քլունի

Ես հայկական արմատներ չունեմ: Այս մասին ասել է հայտնի իրավապաշտպան, փաստաբան Ամալ Քլունին:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թիմակիցները պարբերաբար հայտարարում են, որ Ամալ Քլունին ազգությամբ հայ է:

«Չեմ հասկանում, թե որեւէ ազգության պատկանելը ինչպես կարող է վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ էլ հասկանում, թե դա ինչ կապ ունի: Այն, որ ես Հայաստանի շահերը ներկայացրել եմ դատարանում ինձ հայ չի դարձնում»,-ասել է Քլունին, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղսպանության հետ կաված աղմակահարույց գործով ներկայացնում էր Հայաստանի շահերը:

Ադրբեջանական կողմին նման ենթադրությունների հիմք է տվել նաեւ այն, որ Քլունիի ամուսինը՝ հայտնի դերասան Ջորջ Քլունին, սատարում է հայ գործարարների ստեղծած «Հարյուր կյանք» հիմնադրամին, որին իր աջակցությունն է հայտնել նաև Ամալ Քլունին:

Քլունիի դեմ ադրբեջանցիների հարձակումները նամակում դատապարտել է նաև լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը Ալիևի ռեժիմի կողմից երկար ժամանակ հետապնդումների ենթարկվելուց հետո դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման, եւ որի շահերը նույնպես ՄԻԵԴ-ում պաշտպանում է Ամալ Քլունին:

«Ես Քլունիին ընտրել եմ, որովհետեւ գոհ եմ նրա պաշտպանությունից: Նրան չեմ հարցրել իր արմատների մասին, քանի որ քաղաքակիրթ աշխարհում նման հարցեր չեն տալիս»,-գրել է Իսմայիլովան:

Մարտի 14-ին Քլունին Իսմայիլովայի անունից բողոք է ներկայացրել ՄԻԵԴ:

Ջորջ ու Ամալ Քլունիները Հայաստան են գալու ապրիլի 22-ին՝ եռօրյա այցով: Այս ընթացքում Քլունիները մասնակցելու են «Հարյուր կյանք» հիմնադրամի «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությանը, որը շնորհվում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել այլոց օգնելու, այդ թվում՝ Ցեղասպանությւոնից հետո հայերին օգնելու համար: