Բավ է պառակտվել
06-08-2014 16:22

Մեր Բանակն ունակ է ազատագրել Ղարաբաղը.Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է սահմանային գոտի, որպեսզի անձամբ բարձրացնի զինվորների և բնակիչների ոգին: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նա արդեն հանդիպում է ունեցել Աղդամի շրջանի Գուզանլի բնակավայրում: Իլհամ Ալիևը տեղեկացրել է «ճակատային գծում լարվածության մասին» և հայտարարել, որ «մեր Բանակն ունակ է ազատագրել Ղարաբաղը, և վերջին գործողությունները դրա վկայությունն են»:
Ադրբեջանական մամուլի հավաստմամբ, գերագույն գլխավոր հրամանատարի այցը բարձրացրել է զինվորների հայրենասիրական ոգին: Գուզանլիում հանդիպումից հետո Ալիևն ուղևորվել է այլ շրջաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին օրերին Ադրբեջանը դիվերսիայի ավելի քան 20 փորձ է ձեռնարկել: Արդյունքում հայ 7 զինծառայող է զոհվել: Ադրբեջանական կողմի կորուստները 8-9 անգամ ավելի են: