Բավ է պառակտվել
03-03-2014 15:12

Այսօր մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

Այսօր, հայոց բիզնեսի նահապետ, մեծ բարերար, նավթարդյունաբերության համաշխարհային արքաներից Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Այսօր մայրաքաղաքի Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների հատույթում, ուր 2012–ին տեղադրվեց մեծ հայի արձանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը կազմակերպել էր հուշ–պսակադրություն, ինչը դարձել է ավանդական։
Մանթաշյանցը 20–րդ դարասկզբին հայ մտավորականության մի ամբողջ սերնդի պահեց ու զորակցեց, հարյուրավոր երիտասարդների եվրոպական կրթության տվեց, բարերարության այնպիսի վեհ քայլեր կատարեց, որ մինչև այսօր մնում են աննախադեպ։ Ընդամենը հարգանքի խոնարհումով և նրա դասերը սերտելով՝ արժանին կմատուցենք հայոց մեծ բարերարին, որին ազգովի դեռ շատ պարտքեր ունենք մարելու։ ԵՎ միշտ հիշենք, որ Մանթաշյանցի հիշատակը հարգելով՝ ամեն հայ իր ազգային արժանապատվությունն է վերահաստատում։