Բավ է պառակտվել
05-06-2014 13:56

Մերօրյա հոգևոր դաշտում առկա են բազմաթիվ թերություններ.կարծիքներ

Հայ ավետարանական եկեղեցին դարձել է պետություն պետության մեջ, նման դիտարկում, այսօր կայցած մամուլի ասուլիսի ընթացքում արեցին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և Հայ ավետարանական եկեղեցու նախկին անդամ Արմեն Միքայելյան: Ըստ բանախոսների մերօրյա հոգևոր դաշտում առկա են բազմաթիվ թերություններ, որոնք պետք է լուծել։ «Եթե կրոնական կառույցի գործունեությունը վտանգում է հասարակության անվտանգությունը, կարելի է նրա գործունեությունը սահմանափակել»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը: Վերջինս անրադառնալով աղանդների վերջին գործունեությունին, առանձնացրեց Կոմիտաս հայրապետի ավտոմեքենան ջարդելը, ինչը ստիպում է մտածել, որ պետական մարմինները պետք է համապատասխան գործողություն իրականացնեն, իսկ դա, ըստ նրա, համապատասխան օրենքի ստեղծումն է: «Ֆեյսբուքյան քննարկումներում չգիտես ինչու ավելի շատ քննադատում էին Հայ առաքելական եկեղեցուն, առանց հաշվի առնելու, որ խուլիգանություն է կատարվել ՀՀ քաղաքացու հանդեպ: Բոլորն իրենց իրավունք վերապահեցին հաշվել հոգևոր մարդու կարողությունները, քննադատեն, թե որտեղից հոգևոր մարդուն այդքան փող»,- ասաց նա:
Ասուլիսի մասնակից Արմեն Միքայելյանը, ում հեռացրել են Ավետարանական եկեղեցուց, իր հերթին նկատեց, որ Ավետարանչական ընկերակցությունը և Հայ ավետարանական եկեղեցին փաստացի այլ կազմակերպություններ են, բայց իրականում նույն կառույցն են: «Երբ բացահայտվեց շատ անօրինական գործունեություններ այդ կառույցի ներսում, շատ մարդիկ հեռացվեցին այնտեղից: ՀՀ-ի իշխանությունները ուշադրություն պետք է դարձնեն բոլոր կրոնական կառույցներին»,- ասաց նա: