Բավ է պառակտվել
11-03-2016 12:47

Ալբանիան կարող է ռուսաստանցիների համար փոխարինել Թուրքիային

Ալբանական զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները խնդրել են, որ կառավարությունն օգնի իրենց մրցունակ պայմաններ ստեղծել երկրում ռուս զբոսաշրջիկներին գրավելու համար, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան: Տեղացի ձեռներեցների կարծիքով, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունենրի սրման պայմաններոււմ Ալբանիան ռուսական շուկայում դիրքերն ամրապնդելու պատմական հնարավորություն ունի: Մասնավորապես նրանք իշխանություններին խնդրել են աջակցել զբոսաշրջության ոլորտին՝ զանազան հարկային արտոնությունների ու մեխանիզմների միջոցով: Ալբանիայում չկա ընդլայնված հյուրանոցային բազա ու «ամեն ինչ ներառված է» ծառայություն: Ռուսաստանի ու Ալբանիայի միջեւ չկա նաև ուղիղ ավիաթռիչք: Վերջին մի քանի տարիներին Ալբանիան ամռան ամիսներին վերացնում է վիզային ռեժիմը Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար: