Բավ է պառակտվել
29-06-2015 16:28

Մեզ սադրանք պետք չէ, մեզ սադրիչներ պետք չեն. ցուցարաներ

«Մեզ սադրանք պետք չէ, մեզ սադրիչներ պետք չեն: Պառակտում չի կատարվել: Յոթ օր է պայքարում ենք, շարունակելու ենք պայքարել»,- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները հավաք անկցացրեցին ու նրանցից մեկը նման հայտարությամբ հանդես եկավ: Նրա խոսքով, ով գնացել է Ազատության հրապարակ, թող այնտեղ շարունակի իր պայքարը, ով մնացել է Բաղրամյան պողոտայում՝ թող այստեղ շարունակի. «Մենք այստեղ ենք սկսել մեր պայքարը»: «Լիդերի հարց լինելու խնդիր չկա: Բոլորս հասկացող, գիտակից մարդիկ ենք՝ հավաքվել ենք մեկ խնդրի շուրջ՝ պահանջում ենք էլեկտրանէրեգիայի սակագնի թանկացման որոշման լիարժեք կասեցում: Մեզ ազգամիջյան բախումներ պետք չեն: Մեր երթը խաղաղ է, ամեն ինչ օրինական ենք կատարում»-ասաց հավաքվածներից մեկը: