Բավ է պառակտվել
25-03-2014 12:33

Հայ ակտիվիստը նախարարին թունավորված ջուր է տվել

Այսօր, «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ «Հայաստանը չի դառնա մի նոր թալանված Աֆրիկա» , «Պոչամբարը գործող գերեզմանոց է» պաստառներով դահլիճ են մտել բնապահպան ակտիվիստները և ժամանակավորապես դադարեցրել կոնֆերանսը։ Նրանք Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից պահանջել են պատասխան տալ երկրում հանքարդյունաբերության հետեւանքով թունավորվող միջավայրի համար։ Ակտիվիստներն իրենց հետ տարել են Սյունիքի մարզի Գեղի գետի ջուրը, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով, եւ բաժակով առաջարկել են խմել նախարարին։ Բնապահպան ակտիվիստներից մեկը նախարարին ասել է. «Հայաստանի ամենամաքուր գետերի ջուրն է, խնդրում ենք՝ խմեք։ Սա այն ջուրն ա, որ Հայաստանի բնակչությունը խմում ա հանքերի պատճառով»: «Դուք խմեք, ես ջրի կարիք չունեմ»,- պատասխանել է նախարարը, որին հետևել է ակտիվիստների արձագանքը. ՛՛Ամո՛թ, ամո՛թ՛՛: «Ամոթը բոլորիդ»,- չի ուշացրել նախարարը: Համաժողովին մասնակցում են ՀՀ-ում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները, մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: