Բավ է պառակտվել
09-04-2014 16:39

Ակտիվիստներին միացավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը

Մինչ «Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամները համառորեն նստած էին կառավարության շենքի դիմաց, նրանց հետ հանդիպման եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջիններիս ասաց, որ աշխատանքային խումբ ձևավորեն և բարձրանան ֆինանսների նախարարություն քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը: Ակցիայի մասնակիցները իրենց աղմուկով իրենց դժգոհությունն արտահայտեցին Տիգրան Սարգսյանի կոչին: Վարչապետը շարոնակեց. ՛՛Եթե ուզում եք ձեր բարձրացրած հարցի պատասխանը լսեք, ապա իրավասու մարդիկ պետք է լսեն ձեր հարցը և տան պատասխան: Հիմա դուք ունեք բացառիկ հնարավորություն, և ևս մեկ անգամ ձեզ հրավիրում եմ երկխոսության, քանի որ նման հարցերը փողոցում չեն քննարկում: Դուք խախտում եք այլ անձանց իրավունքները՝ պայքարելով ձեր իրավունքների համար: Ցանկացած պահի, երբ պատրաստ լինեք համագործակցելու, մենք էլ ենք պատրաստ: Հաջողություն ձեզ՛՛,- ասաց Տիգրան Սարգսյանն ու հեռացավ: «Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, թե Տիգրան Սարգսյանի կոչն իրենք ընդունում են որպես նախկին վարչապետի կոչ: ՛՛Նա մեզ հրավիրում է երկխոսելու Սահմանադրական դատարանի որոշման շուրջ, սակայն չի կարելի երկխոսել ՍԴ որոշման շուրջ՛՛,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով խելամիտ գտնվել և վաղվա նիստում հարցին լուծում տալ: ՛՛Քանի որ մենք են տերը մեր երկրի, մեր համբերությունն անտակ է: Հայտարարում ենք, որ մեր ակցիայով ևս մեկ քար ենք դնում մեր հանրապետության կառուցման գործում և մինչև վերջ զբաղվելու ենք աղբահանության գործով՛՛,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս փողոցի երթևեկելի մասից: Քաղաքացիներից Արսեն Դավթյանին ոստիկանները բերման են ենթարկել: Ակցիայի մասնակիցները մոտեցան Երևանի ոստիկանապետին, ով հաղորդեց, որ բաց են թողնում բերման ենթարկվածին: Ակցիայի մասնակիցներն աստիճանաբար դուրս են գալիս փողոցի երթևեկելի մասից: