Բավ է պառակտվել
07-08-2015 13:15

Հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից մեկը` Նարեկ Հակոբյանը, 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել` ՀԾԿՀ շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկաններից մեկին ոտքով հարվածելու համար: «Դաանհնար է, որովհետև ես այդ ոստիկանի աջ կողմում էի կանգնած և բավական հեռու էի: Անգամ եթե հաշվի չառնենք հեռավորությունը, ոստիկանը վնասվածք ստացել է ձախ կողմից: Ինչքան էլ ես ուզենայի` ես չէի կարող ոստիկանին ձախից հարված հասցնել` գտնվելով հակառակ կողմում»,- ասում է Հակոբյանը: Նա դեռ ազատության մեջ է: Ակտիվիստը ցանկանում է բողոքարկել դատավճիռը, մինչև նրա ուժի մեջ մտնելը: «Մեղադրանքը ամենասկզբից կեղծ փաստերի հիման վրա է կառուցված»,-շարունակում է Հոկբյանը: Մեղադրանքի հիմքում ընկած են երեք ոստիկանների ցուցմունքները: Ցուցարար-ականատեսների ցուցումները դատարանը հաշվի չի առել, համարելով, որ ցուցարարները շահագրգռված են Նարեկի շահերի պաշտպանության մեջ: Նարեկը վստահ է, որ այսպիսով դատարանը ուզում է ոչ միայն իրեն վախեցնել, այլև մյուս ցուցարարներին: «Երբ ինչ որ մեկին քրեական օրենսգրքով ազատազրկում են  ցույցին մասնակցելու կամ այլ գործողություններ կատաելու համար, բնական է, որ ցուցարարների բարեկամները և ցուցարարները իրենց վրա որոշակի ճնշում կզգան»,- ասում է Նարեկը: