Բավ է պառակտվել
13-09-2016 11:53

«Վերջին Մահիկյանը» սերիալի դերասանի ձերբակալման ժամկետը երկարաձգվել է երեք ամսով

Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է հայտնի ռուս դերասան Մուխթար Հուսեյնհադջիևի ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբերի 17-ը: Նա մեղադրվում է իր ծանոթուհու 9-ամյա դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:

«Հուսեյնհադջիևի նկատմամբ խափանման միջոցը երկարացվել է մինչև դեկտեմբերի 17-ը», - հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

Գործով դատական նիսը դռնփակ է կայացել: Ըստ երեխայի մոր, Մուխտարն իր դստեր նկատմամբ սեռական ոտնձգությունները կատարել է իր տանը: Դրանից հետո կինը դիմել է ոստիկանություն: Իրենց հերթին, Հուսեյնհադջիևի ներկայացուցիչները պնդում են, որ ոտնձգությունների մասին հայտարարությունը զրպարտություն է: