Բավ է պառակտվել
18-11-2014 12:38

Հակոբ Ինջիղուլյանն անցել է ծառայության

Gisher.news-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հակոբ Ինջիղուլյանը ծառայությունը կշարունակի իր բնակավայրին մոտ գտնվող զորամասներից մեկում:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել և ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: