Բավ է պառակտվել
23-06-2015 08:17

Ոստիկանությունն ուժ է կիրառել Բաղրամյանում հավաքվաց ցուցարարների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

Նախօրեին՝ ուշ երեկոյան Ոստիկանները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կանգնեցրել են «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի երթի մասնակիցներին: Ցուցարաները չնահանջելու պատրաստակամությամբ նստացույց են սկսել: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կրկնել է առաջարկը՝ կազմել 5 հոգանոց խումբ, որին կուղեկցի նախագահական նստավայր՝ հանդիպելու նախագահին: Ցուցարարները կրկին մերժել են: Նստացուցը շարունակվել էմինչ առավոտ, արդյութնքում ցուցարաների նկատմամբ վաղ առավոտյան՝ 05.40-ի սահմաներում ոստիկանությունը գործի դրեց ջրցան մեքենան:


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների վրա առաջին րոպեներին ջրի ուժեղ հոսանքը որևէ ազդեցություն չունեցավ: Նրանք սկսեցին բարձր բղավել` «ամոթ, ամոթ, Մենք ենք տերը մեր երկրի»: Սակայն ոստիկանությունն անցավ նաև այլ գործողությունների:
Ոստիկանները նաև ցրել են Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին։ Բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ից նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց են անում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև երեկ ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը:
Նշենք նաև, որ Ոստիկանությունն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել, ըստ որի.
«Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը:


Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:
«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի և այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով: Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահի անհամաչափ սահմանափակումը: Առաջնորդվելով նշված իրավադրույթներով՝ հավաքը դադարեցնելու պահանջով ոստիկանությունը դիմել է հավաքի ղեկավարներին: Հավաքի ղեկավարների կողմից ոստիկանության պահանջը չի կատարվել: Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական հավաքը, որի համար սահմանվել է ողջամիտ ժամկետ:
Հավաքի մասնակիցներին նախազգուշացվել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված հատուկ միջոցներ կիրառելու ոստիկանության լիազորության մասին: Ընդ որում՝ հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում:
Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողությունները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով:


Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը:
Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ»:

Լարված իրավիճակն ու բախումները դեռ շարունակկվում են: