09-02-2015 11:11

«Մենք բոլորս Արտակներ ենք» նշանաբանով բողոքի ակցիան կանցնի ՀՀ կառավարության շենքի մոտ

Այսօր՝ 13:00-ին, կառավարության շենքի մոտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի հետ կապված բողոքի ակցիա տեղի կունենա: Բողոքի ակցիան կանցնի «Մենք բոլորս Արտակներ ենք» նշանաբանով: Նշենք, որ դիմակներով անհայտների խումբը շաբաթ առավոտյան հարձակվել է Արտակ Խաչատրյանի վրա: Ակտիվիստի նկատմամբ բռնություն են գործադրել, այնուհետև նրան նստացրել են մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Ոչ Խաչատրյանի հարազատները, ոչ կուսակիցները տեղյակ չեն եղել նրա գտնվելու վայրի մասին: Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ժամեր անց Խաչատրյանին հայտնաբերել են իր տան մոտակայքում անգիտակից վիճակում: