Բավ է պառակտվել
13-06-2016 11:45

Ցուցարարները բողոքում են ՀՕՊ համակարգերի դեմ

ԱԺ-ի դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին, որ պատգամավորները դեմ քվեարկեն Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծելու համաձայնագրին։
ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ՀՕՊ միասնական համակարգի մասին» համաձայնագիրը ԱԺ օրակարգ մտցնելու առաջարկին։
Երկուշաբթի ցուցարարները հավաքվել էին ԱԺ-ի շենքի մոտ և պահանջում էին հրաժարվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ՀՕՊ միասնական համակարգի մասին պայմանագրի վավերացումից։
Ակցիան կազմակերպել էին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները։
Կազմակերպիչներից մեկի` Մուշեղ Դանիելյանի խոսքով` այդ համաձայնագրով ՀՕՊ-ն անցնում է Ռուսաստանի կառավարման տակ։ «Այս անգամ Ադրբեջանը կօգտագործի ավիացիան, իսկ մեր իշխանությունը դավաճանության պատճառով չի պաշտպանի Լեռնային Ղարաբաղը, ինչը ողբերգության կհանգեցնի»,– ասաց Դանիելյանը։
Նախորդ ակցիայի ժամանակ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության հեղինակները մի շարք պահանջներ էին ներկայացրել իշխանությանը` հրաժարվել Լեռնային Ղարաբաղին առնչվող բոլոր փաստաթղթերի ստորագրումից և պահպանել ստատուս-քվոն։ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն 2015 թվականի դեկտեմբերին համաձայնագիր են ստորագրել «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու» մասին։