Բավ է պառակտվել
10-04-2014 14:02

՛՛Մարդիկ վճարել են ոչ թե գազի, այլ օդի համար՛՛. ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ

 

Այսօր, ՀՀ կառավարության շենքի մոտ ՛՛Ներազգային ազատագրական շարժման՛՛ մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել անցած 6 ամիսներին գազի դիմաց վճարված 30 տոկոսը մարդկանց վերադարձնելու պահանջով: Նրանց ձեռքում ՛՛Ոչ թալանին՛՛, ՛՛Կանխենք սպիտակ եղեռնը՛՛, ՛՛Social Genocide՛՛ գրությամբ պաստառնր էին: Նրանք պահանջում էին, որպեսզի կառավարության շենքից իջնեն և իրենց հանդիպեն էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների պաշտոնակատարները: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մարդիկ 30% վճարել են օդի, ոչ թե գազի դիմաց: ՛՛Մենք դա արդեն ապացուցել ենք գազի կալորիականության ստուգման մեր փորձով՛՛: Ակցիայի մասնակից Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան իրենից առանց ծանուցման պահանջել են ներկայանա ոստիկանության բաժին: Այս քայլը Մարտիրոսյանը բացատրում է նրանով, որ ցանկանում են ակցիային խոչընդոտել: Ակցիայի մասնակիցներին էին միացել նաև մի քանի ազատամարտիկներ, նրանք ևս համակարծիք էին և պահանջում էին ժողովորդին վերադարձնել անտեղի գանձած գումարները: ՛՛Թող վերադարձնեն ժողովրդից կերած փողերը՛՛,-պահանջում էին ազատամարտիկները: Կառավարության նիստից հետո ոստիկանները տեղեկացրին, որ էներգետիկայի նախարարի պաշտոնակատարն արդեն գնացել է, ինչից հետո ցուցարարները հեռացան։